ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Երեւանում այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ:
«Ողջունելով պարոն Ռիքերի այցը Հայաստան՝ բարձր եմ գնահատել տարածաշրջանում խաղաղությանը հասնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը:
Քննարկել ենք Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող այլ հարցերի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ Ֆիլիպ Ռիքերը դեկտեմբերի 1-ին հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա Երևանում կլինի մինչև դեկտեմբերի 4-ը և կհանդիպի պետական այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել