HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի նախապատրաստական աշխատանքներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել մրցույթի անցկացմանն ընդառաջ համալիրում իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Շրջայցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են դեկտեմբերի 11-ին անցկացվելիք միջոցառման կազմակերպմանն ուղղված ընթացիկ և արդեն ավարտված աշխատանքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը բարձր մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter