HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն այցելել է N զորամաս

Դեկտեմբերի  1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N  զորամաս: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Շրջելով զորամասում և ծանոթանալով շենքային ու կենցաղային, վերջերս վերանորոգված մարզասրահի և ճաշարանի պայմաններին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպմանը, նախատեսված մարտավարամասնագիտական միջոցառումների կատարման ընթացքին: 

Զրուցելով զինանձնակազմի հետ և լսելով նրանց խնդիրները՝ նախարար Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ»,-նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter