Մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները:
Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը:
Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել