Երևանում ցերեկային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ:
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին՝ արևելյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել