Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը կրկին խախտել էին հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Նախորդ գիշերը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն էր որակել այս հայտարարությունը։
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելուց հետո Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել