HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ վիզաներին առնչվող հարցերի համար գործարկվել է նոր հարթակ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ ԱՄՆ վիզաներին առնչվող բոլոր հարցումները անհրաժեշտ է ներկայացնել նոր գործարկված Visa Navigator հարթակի միջոցով։

Նշվում է, որ Visa Navigator հարթակում զետեղված են տեղեկություններ հարցազրույց պլանավորելու, վիզայի դիմում ներկայացնելու, արտահերթ հարցազրույց նշանակելու, հարցազրույցին ներկայացվող փաստաթղթերի և այլ թեմաների վերաբերյալ։

«Եթե հարթակում չեք կարողանում գտնել ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ապա հետևեք All Other Questions բաժնի ցուցումներին և կապ հաստատեք մեր մասնագետների հետ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ խնդրո առարկայի հստակ ձևակերպումը (subject line-ում) խիստ էական է հարցերին առավել արագ ընթացք տալու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter