HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սիփան Մարտիրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և հայտնաբերել սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ:

ՍԱՄՏ հաղորդագրության համաձայն՝ չեն կատարվել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները, այն է՝ արտադրությունն ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով, չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը, արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ:

Հացաբուլկեղենի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները շտկելու համար սահմանվել է ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter