HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Կանադայի հյուպատոսություն է բացվել

Նոյեմբերի 24-ին Երևանի Արմենակյան 129 հասցեում բացվեց Հայաստանում Կանադայի հյուպատոսությունը։ Բացման արարողությանը մասնակցել է Հայաստանում Կանադայի         դեսպան  (նստավայրը՝ Մոսկվա ) Էլիսոն Լը Քլերը։

Այս տարի Կանադան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: «Անցած երեք տասնամյակների ընթացքում, մեր ժողովուրդները միմյանց կողքին են եղել՝ ներառական հասարակություններ ձևավորելու, ժողովրդական առաջընթացի առաջխաղացման, ընդհանուր շահերի պաշտպանության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգին աջակցելու իրենց ընդհանուր մոտեցմամբ: Որպես երկարամյա գործընկերներ, Կանադան և Հայաստանը վճռական են՝ առավել ամրապնդելու մեր երկու ժողովուրդների միջև կապերը: Առևտրի, մշակույթի, իրավունքների պաշտպանության և, իհարկե, ֆրանկոֆոնիայի ոլորտներում հաջողված մի շարք գործընկերությունների շնորհիվ, մեր երկրներն էլ ավելի մեծ ակնկալիքներ ունեն գալիք տասնամյակներում»,- նշված է հյուպատոսության բացման կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ:

Վարդգես Ավագյանը նշանակվել է Հայաստանում Կանադայի պատվավոր հյուպատոս:

Կանադան նաև մտադիր է լիարժեք դեսպանատուն բացել։ Ինչպես հայտարարել է արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, Կանադան ռեզիդենտ դեսպանով լիարժեք դեսպանություն կբացի Հայաստանում, ինչը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter