HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիկ գործողությունների վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter