HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2016 և 2020թթ․ ռազմական գործողությունների մասնակիցների կրթության և զբաղվածության ապահովման նպատակով հուշագիր է ստորագրվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

ԱՍՀ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են ստեղծել առցանց հարթակ, որի միջոցով կհամակարգվի պետության, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և մասնավոր հատվածի աշխատանքները։ Հարթակը հնարավորություն կտա նույնականացնել շահառուներին, համադրել տարբեր կառույցների կողմից նրանց տրամադրվող ծառայությունները և գնահատված կարիքի հիման վրա ուղղորդել նպատակային աջակցություն ստանալու:

Հարթակում ընդգրկված կառույցները շահառուներին կառաջարկեն ծառայություններ՝ ուղղված զբաղվածության ապահովմանը, կրթության և ուսուցման կազմակերպմանն ու անցկացմանը, սոցիալ-հոգեբանական աջակցությանը, կարիերայի ուղղորդմանը։

Հարթակը պարբերական հրապարակումների միջոցով տեղեկատվություն կտրամադրի նաև շահառուներին ուղղված պետական և մասնավոր աջակցությունների ու ծրագրերի մասին, կներառի հաջողության պատմություններ և այլն։

Հուշագրին միացել են 25-ից ավելի կազմակերպություններ, որոնք նշված ուղղություններով ներկայում իրականացնում են տարբեր ծրագրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter