HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Խանումյանի հրաժարականին նախորդել էր քննիչի որոշումը նրա պաշտոնավարումը դադարեցնելու մասին

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը այսօր հայտնել էր, որ նոյեմբերի 23-ից ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին նա գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Այսօր հայտարարություն էր տարածել նաեւ Արցախի Հանրապետության դատախազությունը՝ «Հրապարակ» թերթի հրապարակման ի պատասխան: 

Պարզվում է՝ երեկ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը որոշում էր կայացրել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի պաշտոնավարումը դադարեցնելու մասին։ 

Հիշեցնենք, որ Արցախի դատախազության կողմից նախկինում արված հայտարարության համաձայն՝ Հայկ Խանումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին հյուրանոցային ծառայությունների մատուցման գործընթացում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական անփութության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter