Քարաթափում՝ Երևանի Ջրաշեն թաղամասում․ երթևեկությունը երկկողմանի փակվել է
Նոյեմբերի 20-ին, ժամը 11։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասում տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը երկկողմանի փակվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել