HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Չալաբյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հովհաննես Չալաբյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից:

Հովհաննես Հարությունի Չալաբյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի հունվարի 2-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:
2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, իսկ 2018թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը:

2009-2011թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2011-2013 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի, ապա՝ նույն բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ

2013-2014 թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդկանց առևտրի /թրաֆիքինգ/, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի քննիչ

2014-2018թթ.– ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ

2018-2019թթ.– ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/

2019-2021թթ.– ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/

2021-2022թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ

I-XI.2022թ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter