
Այսօր՝ Կոսովո-Հայաստան. թիմերը կհանդիպեն առաջին անգամ
Այսօր՝ Երեւանի ժամանակով 21:00-ին, Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կմեկնարկի Կոսովո-Հայաստան ընկերական մրցավեճը: Թիմերն առաջին անգամ կհանդիպեն պատմության մեջ:
Երեկ կայացած նախախաղային ասուլիսում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին հայտարարել է, որ այսօր իրենց գլխավոր խնդիրը հնարավորինս շատ ֆուտբոլիստների փորձարկելն է՝ չմոռանալով արդյունքի մասին: «Ազգային հավաքականի համար չկան ընկերական խաղեր, որովհետեւ մեր մարզաշապիկի վրա մեր զինանշանն է, ու մենք պիտի հպարտ լինենք դրանով, ամեն ինչ անենք, որ արդյունքն էլ լավը լինի»,- ասել է Բերեզովսկին:
Արդեն հայտնի է հավաքականի հայտացուցակն այսօրվա խաղին: Նախապես հրավիրված 25 հոգուց դուրս են մնացել Ավենտիս Ավենտիսյանն ու Արթուր Գալոյանը:
ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ Կոսովո-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էլդորյան Համիտին (Ալբանիա), որի օգնականներն են Ռիդիգեր Չոկայը (Ալբանիա) եւ Ռեյդի Ավդոն (Ալբանիա), 4-րդ պաշտոնյան է Գրամոս Շալան (Կոսովո)։
Հիշեցնենք, որ ամսի 19-ին էլ մեր թիմը հյուր կգնա Ալբանիայի ընտրանուն:
Մեկնաբանել