HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ ԱԻՆ

Նոյեմբերի 15-ին, ժամը 20։39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Է․ Չ․-ի (ծնված 1986 թ.) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխել է ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter