HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել «ՀՀ նախագահը խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» և «Միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու և առնվազն չորս կամ վեց տարի Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջի վերացման առաջարկ» հարցերը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է նախագահի ինստիտուտի լիազորություններին առնչվող փաստաթուղթը: Այնուհետ, ծավալվել է ակտիվ  քննարկում՝ խորհրդի և հանձնաժողովի անդամների միջև, հնչել են առաջարկություններ և կարծիքներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter