Ադրբեջանի զինված ուժերը կրակել են արևելյան հատվածի հայկական դիրքերին
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ից 19:00-ն, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել