HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պեմզաշենում կնոջ և երկու երեխաների սպանության գործով ձերբակալվել է Շիրակի 32-ամյա բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն:

«Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ:

Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասների և նրանց մոր սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter