HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Կանանց և աղջիկների հերթական խումբը նոյեմբերի 12-ին այցելել է զորավարժարան, որտեղ նախապես բացազատված ուսումնական կետերում դասընթացի մասնակիցներին են ներկայացվել ժամանակակից սպառազինության մի շարք նմուշների, ջերմատեսիլ սարքերի, նշանոցների մարտավարատեխնիկական առանձնահատկությունները։ 

Հաջորդիվ դասընթացի հերթական խմբի մասնակիցների հետ անցկացվել է հրաձգային մարզում՝ կրակային ճիշտ դիրքի զբաղեցում, պահեստատուփի լիցքավորում, անվտանգության կանոնների հրահանգավորում, թիրախի նշանառում և իհարկե՝ գործնական հրաձգության վարում ինքնաձիգներից։ Հիշեցնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նաև նոր էլեկտրոնային հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները, անցնելով հետևյալ https://shooting.mil.am հղումով»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter