HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 04:14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Հրազդան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազաբալոնի փականը, այնուհետև տուժած ուղևոր Ա․ Ք․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել  վարորդ՝ Մ․ Ս․-ի  (ծնված 2001 թ.) և ուղևոր՝ Դ․ Ա․-ի (ծնված 2000 թ.) դիերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter