HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել թվայնացման ոլորտի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Կայացել է Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումները համատեղ կոորդինացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Նիստին ներկա են եղել Կենտրոնական բանկի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Նոտարական պալատի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն առաջարկել է քննարկել արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացում առաջ եկած խնդիրները:

Աշխատանքային խմբի անդամները բարձրաձայնել են իրենց և Արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերով առկա խնդիրները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել բանկային համակարգի հետ համագործակցությանը, իրավապահ համակարգի թվայնացման միջոցառումներին, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին՝ այդ թվում՝ քաղաքացիական և վարչական դատավարությունների թվայնացման գործընթացներին:

Նիստի ընթացքում բարձրաձայնված հարցերի վերաբերյալ ձեռք են բերվել առավել արդյունավետ համագործակցությանն ուղղված պայմանավորվածություններ, ընդգծվել են առաջիկա անելիքները:

Հանդիպման ավարտին Գրիգոր Մինասյանը կարևորելով նման ձևաչափով հանդիպումները և ընդգծելով դրանց արդյունավետությունը՝ առաջարկել է առավել հաճախակի գումարել աշխատանքային խմբի նիստերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter