HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է 160 փաթեթ «շոկո» տեսակի թմրանյութ

Նոյեմբերի 4-ի առավոտյան, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, մայրաքաղաքի Ռուբինյանց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին և, իրենց մեքենաներով հանդերձ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխեցին 29 և 31 տարեկան երկու տղամարդու: Այս մասին ասվում է ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրությունում։

«Հիմնավոր կասկած կար, որ նրանք ապօրինի պահում, օգտագործում և իրացնում են թմրանյութ: Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ մեքենաներից մեկում կա թմրանյութ, որը պատրաստվում էին իրացնել տելեգրամյան ալիքի միջոցով:

«Նիսանի» զննությամբ հայտնաբերվեցին փայլաթիթեղե 160 փաթեթներ, որոնք լցված էին «շոկո» տեսակի թմրանյութով: Ընդհանուր քաշը կազմեց 228,5 գրամ:

Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter