HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով կիպրացի պաշտոնակցին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի վրա, ինչն ապահովում է միջպետական հարաբերությունների շարունակականությունն և դրանք է՛լ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:

Երկու նախագահները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրները միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ ունեն համանման մոտեցումներ, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում սերտորեն համագործակցում են:

Քաղաքական ու ոլորտային համագործակցությունն առավել խթանելու առումով կարևորվել է երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը։

Կողմերը կարևորել են ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը, անդրադարձել այդ ձևաչափով Երևանում նախատեսված հանդիպմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter