Դիջիթեյնը և Garage48-ը դեմո օրով ամփոփեցին M1TQ ծրագրի երկրորդ շրջափուլը
Վճարովի բովանդակություն
Դիջիթեյն ընկերությունն իր Դիջիթաուն նախագծի շրջանակում արդեն երկրորդ անգամ իրականացրեց և նոյեմբերի 7-ին դեմո օրով ամփոփեց M1TQ ծրագիրը՝ համագործակցելով ոլորտում 12 տարվա փորձ ունեցող էստոնական Garage48-ի հետ։
Դեմո օրվան ներկա էր ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ ուրախ է M1TQ հեքեթոնից հետո կրկին հյուրընկալվել ու տեսնել, թե ինչպես են ստարտափները զարգացրել իրենց գաղափարներն ու հասել այս փուլին։ Դեմո օրվա առթիվ Հայաստան էր ժամանել Garage48-ի համահիմնադիր, քառասունից ավել հեքեթոնների մոդերատոր Պրիիտ Սալումաան, ով նույնպես հանդես եկավ հատուկ խոսքով՝ պատմելով իր անցած ձեռնարկատիրական ճանապարհի և հիմնադրած ստարտափների մասին, ինչպես նաև զուգահեռներ անցկացրեց հայկական ու էստոնական ստարտափ էկոհամակարգերի միջև: Նա նաև վարեց միջոցառումն ու «Ժամանակն է սկսելու․ Էստոնիայի և Հայաստանի զարգացող ստարտափները» թեմայով պանելային քննարկումը։ Քննարկամանը մասնակցում էին ոլորտի փորձառու ներկայացուցիչներից՝ ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը, INSTILL վենչուրային կապիտալի գլխավոր գործընկեր և Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր և տնօրեն Դիանա Արզումանյանը և M1TQ-ի առաջին շրջափուլի հաղթող ստարտափ ArmBionics-ի համահիմնադիր և տնօրեն Մարինա Դավթյանը։
Պանելային քննարկումից առաջ տեղի ունեցավ փիչինգը, որտեղ աքսելերացիոն ծրագիրը հաղթահարած 7 ստարտափ թիմեր ներկայացան Հայաստանից և Էստոնիայից ներդրողներին և վենչուրային կապիտալիստներին հնարավոր ներդրումներ ստանալու նպատակով։ Ժուրիի քվեարկության արդյունքում MoodMap ստարտափը զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու Դիջիթեյնի կողմից ստացավ 10,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։
Ծրագրի գործընկերները նույնպես պատրաստել էին օգտակար ու այս փուլում շատ անհրաժեշտ նվերներ ֆինալիստ ստարտափների համար։ Step Consulting-ը առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած MoodMap, HandyTalk և oqni թիմերին տրամադրեց անվճար հարկային և իրավաբանական խորհրդատվություն, Gradus Solutions-ն իր մրցանակը՝ անվճար մարքեթինգային խորհրդատվության փաթեթը, հանձնեց #FBF ստարտափին, իսկ Koriz ընկերությունը մարքեթինգային և բրենդինգային ծառայություն նվիրեց HandyTalk թիմին և մարքեթինգային ու բրենդինգային խորհրդատվություն՝ MoodMap-ին։
Ամփոփելով M1TQ-ի երկրորդ շրջափուլը՝ ծրագրի ղեկավար Մանե Վարոսյանը նշեց,- «Կարծում եմ մեր ամիսների աշխատանքն այսօր՝ դեմո օրվա շրջանակներում, հաջողությամբ ամփոփվեց։ Այս անգամ M1TQ-ը կազմակերպել էինք հեքեթոնի և աքսելերացիայի համադրությամբ․ ծրագրի մեկնարկը տրվել էր դեռ մայիսին հեքեթոնով, որին մասնակցելու համար ունեինք շուրջ 350 դիմորդ։ Հեքեթոնին մասնակցեց 187 երիտասարդ, և ներկայացվեց 50 նորորար գաղափար, որոնցից 27-ի շուրջ ձևավորվեցին թիմեր։ 48 ժամվա ընթացքում մասնակիցները մշակեցին իրենց գաղափարների նախատիպերը և հեքեթոնի ավարտին ներկայացրեցին ժուրիին։ Արդյունքում նրանցից 14-ը հնարավորություն ստացան մասնակցելու M1TQ աքսելրացիոն ծրագրին»,- անդրադառնալով ծրագրի աքսելերացիոն հատվածին՝ նա նաև հավելեց,- «12-շաբաթյա ինտենսիվ ծրագիրն իրականացրեցին Garage48-ի փորձառու մասնագետները, որի արդյունքում 7 թիմեր վերջնականացրեցին իրենց գաղափարները, մշակեցին պրոդուկտներն ու այսօր պատրաստ ներկայացան ներդրողներին։ Լիահույս ենք, որ թիմերը կշարունակեն իրենց ստարտափային ճանապարհն ու շուտով կլսենք նրանց ավելի մեծ հաջողությունների մասին»։
Նշենք, որ Դիջիթեյնը՝ որպես տեխնոլոգիական ընկերություն, իր պարտքն է համարում զարգացնել Հայաստանի տեխնո ոլորտն ու ստարտափ էկոհամակարգը, որի շրջանակում էլ նախագծվել է Դիջիթաունը, որի բաղադրիչներից առաջինն է M1TQ ծրագիրը։ Ի վերջո, ընկերության հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել գրավիչ տեխնոլոգիական կենտրոն ամբողջ աշխարհի համար։
M1TQ ծրագրի դեմո օրվա հեռարձակումը կարող եք դիտել այստեղ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել