HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Նոյեմբերի 6-ին, ժամը 05։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասից ծուխ է նկատվում։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։34-ին, մարվել՝ 05։43-ին։ Մոտ 30 քմ տարածքում այրվել են սուրճի պարկեր, պլաստմասսե տարրաներ, թղթե արկղեր և սուրճի երկու հաստոց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter