HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ առաջին նիստին

Մայիսի 30 կայացել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդրանիկ նիստը, որում ընդունվել հետեւյալ հայտարարությունը.

«2012 թվականի մայիսի 6-ը` Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն նշանավորվեց պետականորեն կազմակերված եւ ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով: 

Մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի է հավաքվելու մի խորհրդարան, որի մեծամասնությունը ընտրված չէ Հայաստանի ժողովրդի կողմից, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատները ընտրակաշառքի համատարած բաժանման, ընտրողների ահաբեկման, լայնածավալ բազմակի քվեարկության արդյունքում: Ազգային ժողովին այդ օրը ողջունելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես չի ընտրվել ազատ եւ արդար ընտրություններով:

Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի կատարված հանցագործությունների դեմ, չի մասնակցի առաջին նիստին:

Միեւնույն ժամանակ, վստահեցնում ենք, որ ակտիվորեն մասնակցելու ենք Ազգային ժողովի աշխատանքներին եւ մեզանից կախված ամեն ինչ կանենք` Ազգային Ժողովի ամբիոնը ժողովրդավարական Շարժման հաղթանակին ծառայեցնելու համար»:

ՀԱԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter