HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է բնական աղբյուրից ջրառի իրականացումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում։

Պարզվել է, որ ընկերությունը ջրառ է իրականացնում Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ամբարլու» աղբյուրից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։

Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Արլա» ՍՊԸ-ի կողմից ապօրինի ջրառի իրականացումը մինչև կասեցման հիմքի վերացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter