HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձ է արվել Հայաստան ներմուծել չհայտարարագրված շարժիչային յուղ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն օրերս Իրանից Հայաստան ժամանած իրանական բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության շրջանակում մաքսային զննման է ենթարկվել Հայաստանի ներմուծված և Հարավային մաքսատուն-վարչությունում՝ որպես նավթային բիտում հայտարարագրված ապրանքը։

ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ զննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ ներմուծված ապրանքը չի հանդիսանում նավթային բիտում։ Նշանակված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Իրանից Հայաստան տեղափոխված ավելի քան 25 տոննա քաշով ապրանքն իրենից ներկայացնում է շարժիչային յուղ։

Դեպքի կապակցությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել է վարչական վարույթ Մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով։ Վարույթի շրջանակում պարզվել է, որ նշված իրավախախտման արդյունքում տեղի է ունեցել ավելի քան 20 միլիոն դրամի չափով մաքսային վճարների պակաս վճարում։ Հաշվի առնելով, որ ի հայտ են եկել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝  նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter