Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը
Նոյեմբերի 3-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի անդամներ, ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոյին և Լարս Պատրիկ Բերգին։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում և Հայաստանի սահմաններին ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ համատեքստում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների հետ կապված խնդիրները։
Քննակվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր՝ ներառյալ միջխորհրդարանական համագործակցության խորացման հեռանկարները»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել