HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեթամֆետամին ու մարիխուանա. ոստիկանությունը համացանցային թմրաշրջանառության դեպք է բացահայտել

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կազմում գործող համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նորաստեղծ բաժնի ծառայողները հերթական դեպքն են բացահայտել»,- հայտնում է ոստիկանությունը։

Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացելու կասկածանքով, Նոր Խարբերդում ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել Նոր Նորքի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրանյութով 65 փաթեթ` ընդհանուր 42 գրամից ավելի քաշով, ևս երեք փայլաթիթեղե փաթեթ մարիխուանա, նաև` գաղտնի փականով դանակ: Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ երիտասարդը տնօրինում և օգտագործում է «տելեգրամյան» մի քանի ալիք, որոնց միջոցով իրացնում է թմրամիջոցներ:

Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները խուզարկել են մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում երիտասարդի վարձակալած բնակարանը՝ հայտնաբերելով փայլաթիթեղներով փաթեթավորված մոտ 187 գրամ մարիխուանա: 25-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter