HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Մուրացանի փողոցի նկուղային հարկից բերման է ենթարկվել 9 տղամարդ

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում մի խումբ անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանների կողմից նկուղային հարկում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 9 անձ, ինն էլ Երևանի բնակիչ տղամարդիկ։ Նոր Արեշում բնակվող 38-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Բերետա» ատրճանակ, 40 և 36 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ՝ ծալովի դանակներ։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տարածքը զննվեց։ Հայտնաբերվեցին «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, «ՏՕԶ» տեսակի հրացանի փամփուշտ, շագանակագույն փոշենման զանգված՝ 144 գրամից ավելի քաշով և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- հայտնում է ոստիկանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter