HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2023թ. պետբյուջեով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,3 միլիարդ դրամ

2023թ. պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ։ Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Ներկայացված ֆինանսական միջոցներն ուղղված են 4 հիմնական միջոցառումների կատարմանը՝

1․ ԿԸՀ գործունեության ապահովման և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիթորինգի ծառայություններին ուղղվելու է 457 միլիոն դրամ,

2․ Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպմանը՝ շուրջ 59 միլիոն դրամ,

3․ ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանը՝ շուրջ 7 միլիոն դրամ,

4․ Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանը՝ 853 միլիոն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter