HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավարին և ԵՄ դեսպանին

Նոյեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարարը բարձր  գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է  առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:

Քննարկվել են դիտորդական առաքելության  գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter