HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել Արաբկիրում

Ոստիկանությունը հայտնում է, որ Արաբկիրում հոկտեմբերի 30-ին ու 31-ին ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք է բացահայտվել։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները հոկտեմբերի 30-ի երեկոյան Ղափանցյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված՝ 76 գրամից ավելի քաշով, նախնական տվյալներով՝ մարիխուանա, գաղտնի փականով դանակ ու հուշանվեր կացին:

Իսկ հոկտեմբերի 31-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներն Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալել են Երևանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի։ Նա ևս տեղափոխվել է բաժին ու խուզարկվել։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ 4 գրամից ավելի քաշով և կաթուցիչներ։

Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter