HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի 1-ի լույս 2-ի և 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 1-ի լույս 2-ի և 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 1-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ:

Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 4-6-ը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Նոյեմբերի 2-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 5-8մ/վ:

Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter