HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լարիսա Աթոյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասի գործունեությունը։

Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

- արտադրական, կենցաղային, օժանդակ սենքերի պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող, անջրաթափանց նյութերից, առկա է եղել բորբոս,

- արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր և նորոգ չեն եղել,

- աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter