Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի տրամադրվել է միանվագ դրամական աջակցության
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտնում է, որ հոկտեմբերի 28-ին ընկերության կողմից Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի, տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն։ Շահառու ընտանիքներին տրամադրվել է 75,000-ից 181,000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:
«Համապատասխանաբար՝ 1 անձից բաղկացած ընտանիքին տրվել է՝ 75,000 ՀՀ դրամ, 2 անձից բաղկացած ընտանիքին՝ 107,500 ՀՀ դրամ, 3 անձից բաղկացած ընտանիքին ՝ 132,000 ՀՀ դրամ, 4 անձից բաղկացած ընտանիքին՝ 156,500 ՀՀ դրամ, 5 և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 181,000 ՀՀ դրամ։
Ընդանուր առմամբ տրամադրվել է 12 720 500 ՀՀ դրամի աջակցություն:
Ծրագիրն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել