Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Հայազգի նախկին ֆուտբոլիստը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Փաշինյանը կարևորել է Յուրի Ջորկաեֆի այցը և մասնակցությունը համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գագաթնաժողովում քննարկվող թեմաներին, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մեր երկրում ֆուտբոլի զարգացմանն ու այդ նպատակով ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել