HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ. Ոստիկանություն

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օրերս մայրաքաղաքում հայտնաբերել ու ձերբակալել են մի կնոջ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 7 գրամից ավելի հերոին ու 11 գրամից ավելի մեթամֆետամին:

Դեպքի առթիվ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։

Վարույթի շրջանակներում իրականացրած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ կնոջ բնակության վայրում տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Նրա բնակության վայրում և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 899 գրամ հերոին, մեկ կիլոգրամ 225 գրամ ափիոն, 447 գրամ մեթամֆետամին, մեկ կիլոգրամ 226 գրամ մարիխուանա, 23 գրամ կոկաին, 1 գրամից ավելի սփայս, հաշիշի յուղ, էքստազի, նռնակի պայթուցիչ և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։ 

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter