HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՀԿԲ ռազմավարության իրականացմանն աջակցող միջգերատեսչական աշխատախմբի 2-րդ հանդիպումը

Տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության իրականացմանն աջակցող միջգերատեսչական աշխատախմբի երկրորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԿԲ ռազմավարությամբ սահմանվող ցուցիչները՝ դրանք առաջիկայում գործառնականացնելու նպատակով։ Սա կարևոր փուլ է հետագայում ՀԿԲ ռազմավարության իրականացման ընթացքի մասին պարբերական փաստահենք հաշվետվողականություն ապահովելու առումով։

Հանդիպումը վարել են ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության քաղաքականությունների գծով ավագ խորհրդական Էգլե Ռիմկուտեն, ՀՀ փոխվարչապետի խորհրդական, ՀԿԲ ռազմավարության իրականացման համահամակարգող Անետա Բաբայանը և ՀԿԲ ռազմավարության իրականացման թիմը։

Հիշեցնենք, որ սթ մայիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն ու դրա իրականացման 2022-2024թթ ճանապարհային քարտեզը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter