HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են կես կիլոգրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հոկտեմբերի 22-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է Երևանից թմրանյութ տեղափոխել Գյումրի։
Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցել են Աշտարակի բաժնի գործընկերների հետ, և նույն օրը Երևան-Աշտարակ ճանապարհին գյումրեցի տղամարդը ձերբակալվել և, ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է Աշտարակի բաժին։

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ մեքենայի խուզարկությամբ` երկու փաթեթ, որոնք լցված են եղել 72 և 436 գրամ քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածով։

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter