HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍՊԸ-ն խուսափել է 40 մլն դրամից ավելի հարկային պարտավորություններից․ Ոստիկանություն

Ոստիկանության հաղորդմամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որոնց համաձայն՝ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության կողմից նոր կառուցապատված՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 15-րդ շենքի բնակարաններից ընդհանուր 749 քմ մակերեսը 2019-2020 թթ. ընթացքում սեփականատերերին փաստացի վաճառվել է ընդհանուր 300 միլիոն 931 հազար դրամով։

Սակայն նույն ընկերության պատասխանատու այլ անձինք հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու նպատակով՝ օրենսդրությամբ նախատեսված հարկը, տուրքը և այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթի՝ դուրս գրված հաշիվների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ են մտցրել նույն 749 քմ մակերեսն ընդամենը 176 միլիոն 362 հազար դրամով վաճառելու վերաբերյալ։ Այդ կերպ իրացման շրջանառությունը պակաս են ներկայացրել շուրջ 124 միլիոն 568 հազար դրամի չափով և միայն ավելացված արժեքի ու շահութահարկերի գծով խուսափել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 40 միլիոն 759 հազար դրամի հարկային պարտավորություններից:

Առերևույթ հանցանքի մասին կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter