Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
ԱԳՆ հայտնում է, որ հոկտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հոկտեմբերի 28-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ:
Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել