Մահացել է լրագրող Գայանե Փայտյանը
Մահացել է լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար Գայանե Փայտյանը։ Նա առողջական խնդիրներ ուներ։
Գայանե Փայտյանը բազմաթիվ դոկումենտալ ֆիլմերի հեղինակ էր` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները», «Բահրեյնի թագավորության հրաշքը», «Քուվեյթ», «Ալբանիա. պատերազմ և խաղաղություն», «Հռոմ՝ հավերժական քաղաք», «Փարիզ. սեր ու գույն» և այլն։
Մասնագիտական ակտիվ գործունեության, բարձր պրոֆեսիոնալիզմի համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։
Գայանե Փայտյանը 48 տարեկան էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել