HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջացել:

Արդյունքում՝ վարորդը և նրա անչափահաս ուղևորները  տեղում մահացել են, ևս մեկ անչափահաս ուղևոր, ստացած այրվածքներով և մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Քրեական վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter