HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ ավտոմեքենայում․ կա երեք զոհ և մեկ տուժած (թարմացված)

Թարմացում․ Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են երեք այրված դի։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 20:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին։

Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են երկու այրված դի։ Ուղևոր Ա․ Ն-ն այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter