ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրեր
Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ այցելել են Վարդենիսի համայնքապետարան: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը:
Այնուհետև ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խումբը եղավ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և Նորաբակ բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքներին և մարզի սահմանային հատվածներում ու բնակավայրերում տիրող իրավիճակին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել