Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը
Հոկտեմբերի 25-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։
Հատուկ հանձնարարություններով դեսպանը առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը` Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ, ինչպես նաև՝ ԵԱՀԿ դերակատարությունը` հետագա ագրեսիաների կանխման և հակամարտությունների կարգավորման հարցերում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել