Այսօր կդիտվի արեգակի մասնակի խավարում
Բյուրականի աստղադիտարանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից։
«Արեգակի մասնակի խավարումը կսկսվի Հոկտեմբերի 25֊ին սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11֊ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։ Ընդհանուր առմամբ խավարումը կտևի 2 ժամ 32 րոպե»,- ասված է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել